Metallica խմբի մենակատար Ջեյմս Հեթֆիլդը մոսկովյան ռեստորաններից մեկում խարդախության զոհ է դարձել, հայտնում է Life News-ը։

Ընթրիքի համար ռեստորանը նրա կրեդիտ-քարտից հանել է ոչ թե 8 , այլ 19 հազար։

Հեթֆիլդը դա նկատել է երկու ժամ անց եւ վերադարձել ռեստորան։ Բայց այնտեղ նրան ներկայացրել են հաշիվը, ըստ որի նրանից ավել գումար չեն վերցրել։ Ջեյմս Հեթֆիլդը ոստիկանություն չի դիմել։