Անհրաժեշտ է հենվել առաջին զգացողության վրա, նույնիսկ եթե այն վնասում է տրամաբանությանը: Նման եզրակացության են հանգել հետազոտողները Քալիֆորնիայից: Պարզելով սուտը՝ մարդը հենվում է ինչ-որ ազդանշանների վրա: Օրինակ՝ նկատում է, որ զրուցակիցը փախցնում է հայացքը, անհանգստանում է եւ այլն: Սակայն սա հաջողության մի մասն է:

Փորձը շարունակել են շիմպանզեի օգնությամբ: Բանն այն է, որ բնությունը ստեղծված է  սուտը բնազդաբար հայտնաբերելու հանգամանքով: Սա ավելացնում է ապրելու եւ սերունդներ տալու հնարավորությունները, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Բացի այդ, գիտնականները հետազոտություն են անցկացրել ուսանողների մասնակցությամբ: Նրանց «կասկածյալների» մասին տեսնյութեր են ցույց տվել: Մի մասը, ով հոլովակում կար, 100 դոլար էր գողացել: Սակայն բոլորը պետք է ձեւացնեին, թե գումարը գողացել են հենց իրենք: Տեստն առավել հստակ արդյունքներ չի տվել:

Այնուհետեւ խոսքի ասոցացիաների փորձ է անցկացվել: Անհրաժեշտ էր նայել «կասկածյալի» նկարին , հետո երկու ցանկերից բառեր ընտրել: Ցանկում ընդգրկված բառերից էին «անհուսալի», «անազնիվ» ու հակառակը՝ «արդար» եւ այլն: Այս անգամ արդյունքն ավելի տպավորիչ էր: Այդ կերպ, երբ փորձի մասնակիցներ փորձել են հասկանալ, թե ով է ստում, ենթագիտակցությունը էապես ավելի լավ էր պարզում սուտասաններին: