Ահմեդ Հաջի Քադիրովի անվան հիմնադրամը Սեւաստոպոլում նոր մզկիթի կառուցման համար գումար կհատկացնի:
Սեւաստոպոլում մզկիթ կառուցելու մտադրության մասին իր Instagram-ում հայտնել է Չենիայի ղեկավար Ռամզան Քադիրովը: Ըստ նրա` «Սեւաստոպոլի մահմեդական համայնքը դիմել էր հին մզկիթը վերանորոգելու խնդրանքով»:
Ահմեդ Հաջի Քադիրովի անվան հիմնադրամի նախագահը «որոշել է բավարարել այդ ցանկությունը, ինչպես նաեւ որպես նվեր հերոս-քաղաք Սեւստոպոլին կառուցել գեղեցիկ եւ ընդարձակ մզկիթ», հայտնում է ՆՏՎ-ն:
Մզկիթ կառուցելու համաձայնությունը ձեռք էր բերվել Ղրիմ եւ Սեւաստոպոլ Չեչնիայի պատվիրակության այցի ընթացքում: Ավելի վաղ Քադիրովը Ռուսաստանի տարածաշրջանային իշխանություններին կոչ էր արել չխոչընդոտել մզկիթների կառուցմանը:




























