Գաբրիել Գարսիա Մարկեսի մարմինը ուրբաթ դիակիզման կենթարկեն` փակ կարգով, ընտանիքի ցանկությամբ El Universal-ը:
Գրողի ընտանիքը մտադիր չէ ոչ մի այլ արարողություն կազմակերպել մինչեւ ապրիլի 21-ը` Գեղարվեստի պալատում գրողին վերջին հրաժեշտի արարողությունը: Մարկեսի հարազատները չեն պատասխանել հարցին, թե արդյոք նրա աճյունափոշին կտեղափոխվի Կոլումբիա, եւ լրացուցիչ ոչ մի մեկնաբանություն չեն տվել, փոխանցում է Gazeta.ru-ն:
Կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը վախճանվել էր հինգշաբթի` Մեխիկոյում, 87 տարեկան հասակում: Այդ քաղաքում նա ապրել էր 50 տարի: Ավելի վաղ նա հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի ինֆեկցիայի եւ օրգանիզմի ջրազրկման արդյունքում:




























