Հայաստանում 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների եւ բնակելի տների (առանձնատների) օտարման գործարքներից ծագող սեփականության իրավունքի գրանցումների համապատասխանաբար 3358 եւ 1636 դեպք:
Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվետու այս երեք ամիսների ընթացքում հանրապետությունում կնքվել է բնակարանների առքուվաճառքի 2544 գործարք, բնակելի տների առքուվաճառքի` 1095 գործարք:
Ներկայացված տվյալների համաձայն` միայն Երեւան քաղաքում ընթացիկ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում կնքվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի 1658 գործարք եւ բնակելի տների առքուվաճառքի 268 գործարք:




























