Մայիսի 3-ին ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ախտաբանաանատոմիական հետազոտության հիմնախնդիրների օրենսդրական կարգավորման վերաբերյալ կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ եւ առողջապահության ոլորտի մասնագետներ:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ կանոնակարգված չէ ախտաբանաանատոմիական գործունեության իրականացման կարգը: Հանձնաժողովը գործող օրենսդրության մեջ նախաձեռնել է փոփոխություն, որով սահմանվում են ախտաբանաանատոմիական գործունեության տեսակները եւ դրա իրականացման հիմնական սկզբունքները: Ըստ Բաբլոյանի՝ ախտաբանաանատոմիական գործունեության տեսակներ են սահմանվել ախտաբանաանատոմիական հետազոտությունները, ախտաբանաանատոմիական հերձումները եւ ախտաբանաանատոմիական փորձաքննությունը:
Քննարկման մասնակիցները, կարևորելով նախաձեռնությունը, ներկայացրել են մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերել են բժշկական փաստաթղթերի պահպանման ժամկետներին, հիմնական հասկացությունների հստակեցմանը և այլն:




























