ՀՀ ֆինանսների նախարարության Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության կողմից մայիսի 3-9-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 13234.83 (+77.28), բացթողման գին` 14385.69 (+84.00),
ԱՐԾԱԹ` գնման գին` 207.84 (+1.71), բացթողման գին` 225.91 (+1.86),
ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19703.55 (-140.52), բացթողման գին` 21416.90 (-152.74), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 6284.60 (-53.57), բացթողման գին` 6831.09 (-58.23):
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:




























