Այսօր` մայիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 900 հազար դոլարի առք և վաճառք` 384.99 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ մամուլի ծառայությունից, փակման գինը կազմել է 384.75:
Նշենք, որ վերջին օրերին դոլարը թեեւ շատ փոքր քայլերով, սակայն արժեզրկվում է:




























