Օրերս ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել արտառոց միջադեպ:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 28-ին, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ 60925 զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Խոսրով Յուրիի Շադյանը` ինքնախեղման նպատակով իրեն հասցված վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
«Որոշ լրատվամիջոցներ նշված դեպքը փորձում են կապել ՀՀ պաշտպանության նախարարի անվան հետ, ինչը կանխամտածված հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:




























