Հայաստանում 2010 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ավտոմեքենաների առեւտրի ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է շուրջ 30 տոկոս աճ:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ առաջին եռամսյակի ընթացքում մասնագիտացված առեւտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի եւ պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաեւ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը, կազմել է 12 մլրդ 251.3 մլն դրամ:

Հրապարակած արդյունքներով ավտոմեքենաների առեւտրի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր առեւտրաշրջանառության ծավալում կազմել է 3,9 տոկոս, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 3 տոկոս: