Թաիլանդի ընդդիմադիր ուժերը համաձայնել են վերանայել քաղաքական ճգնաժամի կարգավորման նոր տարբերակը, որն առաջարկել էր երկրի վարչապետ Ապիսիթ Վեթչաչիվան։ Այս մասին հաղորդում է VOANews-ը։

Թաիլանդի վարչապետ Ապիսիթ Վեթչաչիվան առաջարկում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանք պետք է կայանան 2010 թվականի նոյեմբերի 14-ին։ Վարչապետը ստիպված էր զիջել բազմահազարանոց ընդդիմությանը, որոնք հիմնականում պաշտոնանկ արված նախկին վարչապետ Թաքսին Չինավատի կողմնակիցներն են։ Հիշեցնենք, որ այսպես կոչված «կարմիր շապիկավորների» բողոքի ակցիան անցկացվում է մարտի 14-ից։ ZMAN.com-ի հաղորդմամբ, այն անդամալուծել է մայրաքաղաքի կյանքը։ Այս ժամանակահատվածում մահացել է նվազագույնը 27 մարդ, մոտ հազար մարդ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել իրավապահ մարմինների եւ հանրահավաքի մասնակիցների բախումների ժամանակ։

Ընդդիմությունը հավանություն է տվել Վեթչաչիվայի նախաձեռնությանը, սակայն զգուշացրել է, թե որոշում կայացնելու համար անհրաժեշտ է լինելու որոշակի ժամանակ։