Անազատության մեջ գտնվող Ցոտնե Գամսախուրդիան՝ Վրաստանի առաջին նախագահի որդին հացադուլ է սկսել:

Նա նպատակ ունի իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել անազատության վայրերում դատապարտյալների նկատմամբ բանտային վարչակազմի կողմից բռնության փաստերի վրա:

Ինչպես նշում են վրացական լրատվամիջոցները, Գամսախուրդիան ձերբակալվել էր ոստիկանության կողմից 2009թ. հոկտեմբերի 27-ին իր հարեւան Դավիթ Բաջելիձեին միտումնավոր հրազենային վնասվածք հասցնելու մեւ: Դատարանը նախագահի 34-ամյա որդուն դատապարտել էր 9,5 տարվա ազատազրկման: