Մայիսի 5-ին ԵԱՀԿ շտաբ-բնակարանում տեղի կունենա Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այստեղ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը պաշտոնապես վայր կդնի իր լիազորությունները:

Հիշեցնենք, որ նոր ռուս համանախագահ է դարձել Իգոր Պոպովը:

Համանախագահները, նոր կազմով, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նիստ կանցկացնեն, որտեղ կքննարկվեն իրենց այցելությունները Հայաստան ու Ադրբեջան, ինչպես նաեւ Մոսկվայում տեղի ունեցած քննարկումները: