Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար, ՕԵԿ-ական Արմեն Ասլանյանը պաշտոնանկ է արվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ լրատվության վարչությունից՝ նշելով, որ Ասլանյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Արմեն Ասլանյանը նախարարության ստեղծման օրից՝ մոտ երկու տարի ղեկավարում էր ԱԻՆ աշխատակազմը: Փաստորեն, նախկին նախարար Մհեր Շահգելդյանի պաշտոնանկությունից հետո ինքն էլ լքեց նախարարությունը:




























