Մայիսի 5-ի կեսօրին Սանկտ Պետերբուրգում պայթյուն է որոտացել։ Համաձայն իրավապահ մարմինների՝ երկու երիտասարդներ խանութի մսամթերքի բաժին նռնակ են նետել։

Ինչպես հայտնում է Ֆոնտանկա.ռու-ն, նռնակը նետվել է մզկիթի մոտ գտնվող «Խալյալ» խանութ, որտեղ հնարավոր է իսլամի տեսանկյունից թույլատրելի մսամթերք գնել։

Պայթյունի արդյունքում տուժել է երկու մարդ՝ մի տղա եւ մի աղջիկ։ Նախնական տվյալներով՝ աղջիկը ուղեղի ցնցում է ստացել, վնասվել է տղայի ոտքը։

Ավելի ուշ հաղորդվել է, որ պայթյունից վիրավորվել է երեք մարդ։ Բոլոր տուժածները տղամարդիկ են։ Նրանցից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։