Թեեւ Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վերականգնողական շինարարական աշխատանքներն ավարտվել են, սակայն գազը դեռեւս Հայաստան չի մտնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայռուսգազարդի»-ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը: «Մեզ համար անհասկանալի պատճառներով գազ չի մտնում Հայաստանում: Վրացական կողմը գազի մատակարարումը չի վերականգնում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ գազի մատակարարումը դադարեցվել էր դեռեւս ապրիլի վերջին, որի պատճառը Վրաստանի Կազբեկի շրջանի լեռներում տեղի ունեցած սողանքն է, որը վնասել է գազատարը: Թեեւ վրացական կողմը խոստացել էր, որ գազատարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2-3 օրվա ընթացքում` մայիսի 1-ին, սակայն մինչ օրս գազատարը չի գործում:

Այս ընթացքում, Շուշան Սարդարյանի խոսքով, «Հայաստանի ներքին պահանջարկը բավարարվում է անխափան, առանց սահմանափակումների` պահեստավորված պաշարների հաշվին»: