Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 5-ի հրամանագրով` Ֆելիքս Փիրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Նախագահի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Փիրումյանը 1993-99 թվականներին զբաղեցրել է քաղաքաշինության նախարարի պաշտոնը:




























