Նյու-Յորքի Christie's աճուրդի սրահում 27 մլն ԱՄՆ դոլարով վաճառվել է ֆրանսիացի նկարիչ Մոնեի «Կուժեր» կտավը:

1907 թ. Ֆրանսիայի Ժիվերնի բնակավայրում ծնված կտավը ավելի քան ութսուն տարի ԱՄՆ պատմության մեջ ամենահարուստ ժառանգորդուհի, 2011թ. 104 տարեկան հասակում մահացած Հյուգետտա Կլարկի հավաքածուի մաս է կազմել:

Նկարը նախապես 25-35 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվել:

«Կուժերը», սակայն, ռեկորդ չեն ապահովել ոչ աճուրդի սրահի, եւ ոչ էլ կտավի հեղինակի համար: 2008թ. Մոնեի հեղինակմամբ`1919թ. վերագրվող մեկ այլ աշխատանք` «Կուժերով աղբյուրը» 80,4 մլն ԱՄՆ դոլարով էր վաճառվել: