«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Վանաձորի գծակայարանային միավորման տնօրենից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 5-ին Շահալի-Փամբակ հատվածում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով շրջվել է բարձրավոլտ լարման մեկ էլեկտրասյուն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկաթգծի վթարավերականգնողական խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքում գնացքների անխափան երթեւեկությունը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 4-ին այդ հատվածքում հետագա քարաթափումները կանխելու համար «Քարաբերդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են պայթեցման աշխատանքներ: Ըստ այդմ, կատարվել են թվով 3 պայթեցումներ, իսկ երկաթգծի վթարավերականգնողական խմբերը իրականացրել են մաքրման աշխատանքներ, որից հետո երթևեկությունը երկաթգծով վերականգնվել է: Քարաթափման վտանգը լրիվ չվերանալու հետևանքով մայիսի 5-ին շարունակվել են պայթեցման և մաքրման աշխատանքները:




























