Այսօր` մայիսի 6-ին մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի խորհրդաժողովը։ Այսօր տեղի կունենան հանձնախմբերի աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ, իսկ մայիսի 7-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնի դահլիճում կկայանա խորհրդաժողովի բացման հանդիսավոր նիստը։
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկա խորհրդաժողովը երրորդն է, որ գումարվում է Երևանում և Ստեփանակերտում: Մասնակցում են Հայ Դատի հանձնախմբերի անդամներ, գրասենյակների պատասխանատուներ, ՀՅԴ մարմինների ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից։
Խորհրդաժողովի նպատակն է միջազգային իրադարձությունների եւ ՀՀ-ի ու Արցախի դիմագրաված տարբեր մարտահրավերների ներկա հանգրվանում անդրադառնալ ՀՅԴ Հայ Դատի ռազմավարությանը եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների անելիքներին: Խորհրաժողովի գլխավոր օրակարգերն են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման ու հայ ժողովրդի իրավունքների ձեռքբերման եւ Արցախի հզորացման խնդիրները:
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների առաջադրանքներին մաս են կազմում ոչ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչումը, այլ նաեւ Հայաստանին եւ Արցախին վերաբերող խնդիրներ, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանությունը եւ այլն:




























