ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը:

Ըստ այդմ, 3500 վերետանների համար մոտավոր հաշվարկներով նախատեսված է փոխհատուցել մոտ 900 միլիոն դրամ: Ըստ նախատեսված կարգի՝ 1000 ռուբլու դիմաց փոխհատուցում են 84 հազար դրամ: Սակայն ըստ աստիճանական կարգի՝ փոխհատուցվող 84 հազար դրամը նվազում է:

«Որպեսզի մենք ավելի օպերատիվ իրականացնենք այդ աշխատանքները ու հնարավորինս քիչ նեղություն պատճառենք վետերաններին, նախատեսվում է այդ տվյալների կենտրոնացված կարգով ստացում եւ տրամադրում սոցիալական ծառայության տարածքային մարմիններին: Դա կիրականացնենք վաղվանից»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: