Հայաստանի Հանրապետության կառավարության լրատվական ծառայությունից NEWS.am-ը տեղեկացել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Կարլովի Վարի (Չեխիայի Հանրապետություն)` մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության բյուրոյի նիստին։

Այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպում կունենա Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի հետ։