Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ծածկի, ջրահեռացման համակարգի եւ ցանկապատի վերականգնման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ու այդ աշխատանքի իրականացման համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 31650.0 հազար դրամ։ Մայիսի 6-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա նաեւ նշել է, որ իր հանձնարարությամբ Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության եւ Գյուղատնտեսության նախարարությունները պատրաստելու են համատեղ որոշում, որով վերջնական լուծում է տրվելու թունաքիմիկատների ոչնչացման գործընթացին։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն բանակցություներ է սկսել միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հետ՝ թունաքիմիկատների ոչնչացման գործընթացը ֆինանսավորելու համար։
Վարչապետը հավաստիացրել է, որ թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը գտնվում է նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության տակ է։




























