Հայաստանի մայրաքաղաքում կարմիր ձկնկիթը մեկ տարվա ընթացքում թանկացել է ավելի քան 6000 դրամով, կամ 9.3 տոկոսով: Արդյունքում միջին մանրածախ գինը կազմել է 71.3 հազար դրամ(172 դոլար) կիլոգրամի դիմաց: Սա շատերի մոտ ասոցացվում է Ռուսաստանի եւ նրա սեւ ու կարմիր ձկնկիթի արտադրության հետ:

Սակայն այժմ Ռուսաստանն ինքն է կարմիր ձկնկիթ ներկրում: ԱՄՆ-ից ներկրվող կարմիր ձկնկիթը տեղականից էժան է, ինչը բարդացնում է տեղականի իրացումը: Բացի այդ, անցյալ տարի տեղական արտադրանքը թանկացել էր: Իսկ մեզ մոտ դրա գինը Ռուսաստանի համեմատ նկատելի բարձր էր: Անհասկանալի է, թե մեր մանրածախ շուկայում այդ անվան ներքո ինչ ապրանք է վաճառվում:

Բնականաբար, շարքային քաղաքացիներին առաջին հերթին հետաքրքրում է թանկարժեք ուտելիքի գինը, այլ ոչ դրա հիմնանյութերը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ապրիլին տարվա կտրվածքով պարենամթերքի(ներառյալ ալկոհոլն ու ծխախոտը) գինը 3.1 տոկոսով աճել է: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է կյանքը թանկանում, իսկ ինդեքսները չեն համապատասխանում դրան:

Բնակչության կողմից պարենամթերքի սպառման մոտ մեկ հինգերորդ մասը բաժին հասնում հացին եւ հացամթերքին: Ինդեքսի այս դինամիկայի հետեւանքոց պարենամթերքի գները շատ դեպքերում կանխորոշվում է հացի համեմատաբար էժանությամբ:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ բարձրակարգ հացի միջին մանրածախ գինը մայրաքաղաքում մեկ տարվա ընթացքում աճել է «ընդամենը» 0.1 տոկոս: Այդ կերպ մի շարքը սննդատեսակների կտրուկ թանկացման ազդեցությունը ընդհանուր ինդեքսի վրա նվազել է: Հավելենք, որ հացի միջին սպառողական գներն ապրիլին մոտեցել են 500 դրամի կիլոգրամի դիմաց (1.21 դոլար): Սակայն նշված «կիլոգրամը» նույնպես կասկածելի է:

Սննդամթերքի հիմնական տեսակներից երկնիշ կամ դրան մոտ աճը վերաբերում է հավի բդիկներին(10.4 տոկոս), թարմ կաթին(10.1 տոկոս), «Չանախ» պանրին(12.5 տոկոս) եւ «Լոռի» պանրին(8.1 տոկոս), ինչպես նաեւ ներկրվող «Չեդեր» պանրին(20.3 տոկոս) եւ այլն:

Երեք անգամ թանկացել է կարտոֆիլը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ անցյալ տարի կարտոֆիլի բերքն ավելացել է նախորդ տարվա համեմատ 11.7 հազար տոննայով: Սակայն ավելացել է նաեւ դրա արտահանումը՝ 22.4 հազար տոննայով: Ընդ որում արտահանման մեծ մասը կազմել է 2013թ.-ի սեզոնի կարտոֆիլը, քանի որ այս տարվա առաջին եռամսյակում արտահանվել է 0.4 հազար տոննայից քիչ:

Հավելենք, որ ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում արտահանվել է մոտ 10.6 հազար տոննա կարտոֆիլ: Հայտնի չէ, թե որքան է կազմել չհաշվարկված արտահանումը: Որոշ հաշվարկների համաձայն անցյալ տարվա սեզոնի կարտոֆիլի ռեսուրսները մոտ մեկ ութերորդ մասով կրճատվել են: Արդյունքում այս ապրանքի առաջարկ-պահանջարկում անհամամասնություն է նկատվել, ինչն էլ ապրիլ ամսին անդրադարձել է կարտոֆիլի գնի վրա:

Սմբատ Գրիգորյան