Հերթական բախումն է տեղի ունեցել քուրդ զինյալների ու թուրք զինվորականների միջեւ: Թուրքիայի Մարդինի նահագի Դարգեչիթի շրջանի ժանդարմերիան ենթարկվել է քուրդ զինյալների հարձակմանը:
Մայիսի 6-ի երեկոյան քուրդ զինյալների խմբի եւ ժանդարմերիայի զինվորականների միջեւ տեղի ունեցած զինված բախման արդյունքում երկու թուրք զինվորական է վիրավորվել: Անմիջապես դեպքի վայր են նետվել թուրքական հավելյալ զինուժեր, որոնց օդից աջակցել են ռազմական ուղղաթիռները:




























