Ֆրանսիայի հարավում մեկնրակել է Կաննի 67-րդ կինոփառատոնը: Այն բացել է ֆրանսիացի ռեժիսոր Օլիվիե Դաանի ոչ մրցակցային «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմը: Մոնակոյի իշխանուհի Գրեյս Քելլի դերում հանդս է եկել Նիկոլ Քիդմանը:

Մոնակոյի թագավորական ընտանիքն իշխող Ալբեր II-ի գլխավորությամբ բոյկոտել է կինոնկարը՝ այդ կերպ արտահայտելով իր դժգոհությունն այն կապակցությամբ, թե ինչպես է ցուցադրվել արքայադստեր կյանքը, ով նախքան ամուսնությունը հոլիվուդյան դերասանուհի էր: Ալբերը ֆիլմն անվանել է «կեղծիք», թեեւ խոտովանել է, որ, դիտել է ժապավենի միայն գովազդը, այլ որ այն ամբողջությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Փառատոնի գլխավոր մրցանակ «Արմավենու ոսկե ճյուղի» համար այս տարի կպայքարեն 18 կինոնկար, որոնք ընդգրկվել են փառատոնի մրցութային ծրագիր:

Փառատոնի պաշտոնական ծրագրի նախապատրաստման ժամանակ, որին մասնակցելու է 60 ֆիլմ, տնօրինությունը դիտել է 1800 կինոնկար:

Կաննի կինոփառատոնի լուսաբանելու է 4000 լրագրող: Մամուլի ներկայացուցիչների նման մեծ թիվ աշխատում է միայն Օլիմպիական խաղերի ժամանակ:

Կաննի կինոփառատոնի շրջանակներում անց է կացվում աշխարհում խոշորագույն կինոշուկան, որտեղ վաճառում են ոչ միայն աչդեն պատրաստ կամ թողարկմանը պատրաստվող ֆիլմեր, այլ նաեւ որոնում են ներդրողների նոր նախագծերի համար:

Կաննի 67-րդ կինոփառատոնն իր աշխատանքը կավարտի մայիսի 25-ին, երբ փակման հանդիսավոր արարողության ժամանակ կհայտարարեն հաղթողներին: