Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների տվյալների համաձայն՝ Հայաստանի ձկան արտահանումը տարվա կտրվածով ավելացել է 187 տոննայով կամ 1.7 անգամ: Ըստ էության այս ցուցանիշն այնքան էլ մեծ չէ: Սակայն տեղական արտադրության համեմատ արտահանումը կազմել է 11.0 տոկոս(անցյալ տարում այդ թիվը կազմում էր 7.9 տոկոս):

Խնդիրն այն է, որ երկրում այս մթերքի սպառման մակարդակը ցածր է: Ըստ նվազագույն սպառողական զամբյուղի մեկ շնչին օրական 2.5 գրամ ձուկ է բաժին հասնում: Այսինք ամսական 4 հոգուց բաղկացած ընտանիքին 300 գրամանոց ձուկ է բաժին հասնում: Կարիքավոր ընտանիքների համար ձկան սպառումը զրոյական մակարդակում է:

Թառափի միջին մանրածախ գինը ապրիլին կազմել է 2.8 հազար դրամ(6.77 դոլար) կիլոգրամի դիմաց: Տարվա ընթացքում դրա գինը մայրաքաղաքում նվազել է 536 դրամով կամ 12 տոկոսով: Սակայն նույնիսկ այդ դեպքում սպառման մակարդակը չի բարձրացել:

Իշխանն ավելի էժան էր՝ 2200 դրամ(5.21 դոլար) կիլոգրամի դիմաց, տարվա ընթացքում 223 դրամով կամ 11.6 տոկոսով էժանացել էր: Նշենք, որ տավարի միսը ապրիլին արժեր մոտ 2300 դրամ:

Սովորաբար ընտանիքների մեծամասնության սննդակարգում գերակշռում է հենց տավարի միսը: Բնակչության կարիքավոր հատվածը կանգնած է լուրջ խնդրի առաջ: Առայժմ փոխարինում են ներկրվող էժան հավի բդիկները, որոնց գինը տարվա ընթացքում բարձրանում է:

Ձկան պարբերական սպառում կարող են իրենց թույլ տալ ապահովված ընտանիքները: Երկրի բնակչության մեծամասնությունը այս դասին չի պատկանում: Տեղական արտադրության ձկան շուկան սահմանափակված է ըստ պահանջարկի: Ուստի արտադրողները ջանում են ձուկը սպառել այլ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում:

Անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին արտահանվել է 267.2 տոննա ձուկ՝ միջինը 7.99 դոլար կիլոգրամի դիմաց մաքսային գնով: Ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում թիվը կազմել է 767.5 տոննա, իսկ ահա մաքսային գինը կազմել է 7.45 դոլար կգ դիմաց:

Նշենք, որ մանրածախ արժեքում մեծ են վաճառողների ավելացումները: Սակայն նույնիսկ մանրածախ եւ մաքսային գների հասարակ համադրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ արտահանումն արտադրողների համար ավելի ձեռնտու է: բացի այդ արտահանողին տրամադրըվում է ԱԱՀ զրոյական տոկոսադրույք:

Ձկան արտահանումը այն հազվագյուտ դեպքերից մեկն է, երբ արտահանումը ողջունել է: Ի տարբերություն օրինակ կարտոֆիլի արտահանման: Ձկնաբուծական տնտեսություններն այժմ էներգակիրների սակագների բարձրացման հետ կապված խնդիրներ ունեն, ինչպես նաեւ կապված արտեզյան ջրերի օգտագործման, ապրանքի դանդաղ սպառման հետ կապված խնդիրներ:

Աշխատանքի արտադրողականության բարձրացմանը խոչընդոտում է տնտեսությունների մասնատվությունը, Հայաստանի փոքր տարածքում մոտ 200 ձկնաբույծ-ձեռներեցներ կան: Այդ փաստը ներկրվող կերի մեծ արժեքի հետ մեկտեղ, նույնպես ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա:

Սմբատ Գրիգորյան