Եվրոպական միությունը ցույց է տալիս, որ դեռ հետաքրքված է Հայաստանի հետ նոր հարաբերությունների ձեւավորմամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը՝ պարզաբանելով դա «Հայաստանի ՄՄ անդամակցության որոշակի անհասկանալիությամբ»:
Սակայն, վերլուծաբանի խոսքով, ակնհայտ է, որ վերջին գործողությունների ֆոնին ԵՄ-ն Հայաստանի հետ գործընկերության համար այլընտրանքային մեթոդների հետազոտման կարիք ունի: «Մանսավորապես, ԵՄ-ն այս պահին ուսումնասիրում է նոր, «օրինական շրջանակներ», որոնք կազմված կլինեն մի քանի կետից, հիմք կծառայեն Հայաստանի եւ ԵՄ միջեւ «Գործողությունների պլան +»-ի համար: Նշված կետերը ներառում են.
1) Շարժունակություն, կապեր եւ փոխանակում մարդկանց միջեւ որպես «քաղցրաբլիթ» Հայաստանի համար.
2) Լավ կառավարում՝ տեղական ու մարզային կառավարման նոր շեշտադրմամբ եւ մեծ պատասխանատվություն.
3) Օրենքի գերակայություն դատական բարեփոխումների կողմնորշմամբ, մեծ ուշադրություն Ոստիկանության աշխատակիցների վարքագծի չափանիշների խստացմանը վրա.
4) Ժոողովրդայնացում քաղաքական կուսակցությունների ընդլայնված մոտեցումներով եւ քաղաքացիական հասարակությանը քաղաքական գործընթացներում ներգրավմամբ.
5) Պայքար կոռուպցիայի դեմ՝ ներառյալ «օլիգարխիկ կառույցների» եւ հակամենաշնորհային մեխանիզմների դեմ.
6) Սեկտորային համագործակցություն ներուժի ընդարձակման համար:
Հիշեցնենք, որ երկօրյա այցով Ֆրանսիայի՝ Հայաստանում գտնվող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր. «Հայաստանը կարող է համատեղել Եվրամիության եւ Ռուսաստանի հետ առեւտևրական համագործակցությունը: Անհրաժեշտ է գտնել ասոցացման այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի ՄՄ անդամակցությանը»: Նրա խոսքով՝ դա իրենից մեծ խնդիր չի ներկայացնում:




























