Քալիֆորնիայի Համալսարանի ոչ երկրային քաղաքակրթությունների որոնման հետազոտական կենտրոնի գիտնականները դիմել են ԱՄՆ-ի կոնգրեսի գիտության, տիեզերքի եւ տեխնոլոգիաների կոմիտե՝ խնդրանքով շարունակել Երկրի սահմաններից դուրս կյանքի որոնումները: Դեն Վերթիմերն ու Սեթ Շոստական վստահ են դրա գոյության մեջ: Նրանք կարծում են, որ առանձին մանրէներ կարող են ապրել Արեգակնային համակարգում, իսկ դրա սահմաններից դուրս հնարավոր են այլ կենսաձեւեր, հաղորդում է «the Huffington post»-ը՝ վկայակոչելով «ABC News»-ին:

«Վերջին 50 տարվա ընթացքում ապացույցերն այն մասին, որ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ կան, ավելացել են: Հնարավոր է, այդպիսի պայմաններ կան ողջ տիեզերքում: Հավանականությունը, որ կյանքն ամուներոք է ծագել, հնարավոր է, վերածվի ինչ-որ տրամաբանական, ճշմարտանման երեւույթի, այն գիտական հետազոտության կարիք ունի»,- հայտարարել է Վերթիմերը, հաղորդում է «Russia Today»-ը:

 Կենտրոնի ավագ աստղագետ Սեթ Շոսթակը համաձայն է գործընկերոջ հետ. «Կարծում եմ, որ Երկրից դուրս կյանք գտնելու հնարավորությունները մեծ են, եւ եթե տեղի ունենա, ապա առաջիկա 20 տարվա ընթացքում՝ կախված ֆինանսավորումից»:

Գիտնականները հերքել են հավանականությունը, թե այլմոլորակայինները երբեւէ եղել են Երկրի վրա: «Դա այնպիսի երեւույթ է, որ աշխարհի կառավարությունները չէին կարողանա գաղտնի պահել»,- նշել է Շոսթակը:

Երկու մասնագետները կոնգրեսից հավելյալ միջոցներ են խնդրել նախագիծը շարունակելու համար: Միջոցներն առաջին հերթին հարկավոր են աստղադիտակների աշխատանքի համար, որոնք թույլ կտան ակտիվ որոնել մոլորակներ, որտեղ հնարավոր է կյանքի ծագումը: