Պրոկոֆյեւի անվան Դոնեցկի միջազգային օդանավակայանը մայիսի 26-ի առավոտյան ժամը 7-ից ժամանակավրապես դադարեցրել է չվերթների սպասարկումը, փոխանցում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«Գիշերվա ժամը 3-ի սահմաններում Դոնեցկի օդանավակայան են ներխուժել ԴԺՀ-ի զինված տասնյակ ներկայացուցիչներ` պահանջելով դուրս հանել օդանավակայանի ներքին տարածքը հսկող ուկրաինացի զինվորականներին», - «Նովոստի Դոնբասա» գործակալությանը հայտնել է Դոնեցկի օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Կոսինովը:
«Կրակոցներ եւ ուժային դիմադրություն չի եղել», - հավելել է նա: Այդ կապակցությամբ որոշվել է դադարեցնել չվերթների սպասարկումը: «Օդանավակայանը ԴԺՀ-ի վերահսկողության տակ չէ, հսկվող տարածքներում կողմնակի անձինք չկան», - նշել է մամուլի ծառայության ղեկավարը:





























