Լարս ավտոճանապարհին մայիսի 26-ի ժամը 10.30-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե Լարս ավտոճանապարհը դեռեւս փակ է:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ ժամը 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150 մ երկարություն, 60-70 մ լայնություն եւ 30-40 մ բարձրություն:
Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը: Մայիսի 18-ին, աղետի գոտուց անվտանգ տարածք էին տեղափոխվել Հայաստանի 11 քաղաքացի, որոնք չէին տուժել:





























