Երեւանի Հալաբյան փողոցում մայիսի 26-ի երեկոյան հայնաբերված արջին տեղափոխել են կենդանաբանական այգի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ արջը ոչ մեկին վնաս չի տվել, նրան անվտանգ տեղափոխել են կենդանաբանական այգի:

Կենդանաբանական այգու աշխատակիցները հրաժարվեցին որեւէ հարցի պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր, նշելով միայն, որ արջը սթրեսային վիճակում է եւ տերը դեռ չի հայտնվել:

NEWS.am-ի տեղեկություններով արջը կենդանաբանական այգու կենդանիներից չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարար ծառայությունը մայիսի 26-ին, ժամը  23.00-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ: