Սփյուռքը ներկայացնող մեր հյուրերը քիչ չեն: Բոլորն են ցանկանում լինել պատմական հայրենիքում: Վերջերս Հայաստանն են այցելել մեր հայրենակիցները հարեւան Վրաստանից: Նրանք առաջին անգամ չէին մեր մայրաքաղաքում, դեմ չեն կիսել իրենց տպավորությունները: Ուշադրության է արժանի հյուրերից մեկի հետ խանութում տեղի ունեցած միջադեպը:

Խանութում պատմողը հանդիպել է աշխույժ զրուցող վաճառողուհիների: Ոչ մի ուշադրություն այցելուի հանդեպ: Այնուամենայնիվ, նա հարցրել է իրեն հարակավոր իրի մասին՝ ամենօրյա սպառման սովորական ապրանք:

Առանց այցելուի կողմը նայելու՝ վաճառողուհիներից մեկը պատասխանել է՝ «Չկա»: Հյուրն այնուամենայնիվ շարունակել է. «Միգուցե կա: Նայեք խնդրեմ…»: Վիրավորված վաճառողուհին պատասխանել է. «Ինքդ նայիր, եթե կարծում ես, թե կա»: Հենց այդպես՝ «դու»-ով, ոչ «Դուք»-ով:

Պատմող հյուրը պարզապես չէր կարող հասկանալ, թե ինչու են այդպես վերաբերում այցելուին: Չէ որ նման վերաբերմունքից հետո երկրորդ անգա չես ցանկանա այդ խանութ մտնել: Իսկ դա վնասում է խանութի սեփականատիրոջ բիզնեսին:

Նման միջադեպերը մեզ մոտ հաճախ են հանդիպում, ուստի խնդրեցինք մեկնաբանել հոգեբանին: Զրույցում նա նշեց, որ սպասարկման մշակույթի հետ խնդիրներ մենք չունենք: Այժմ մանրածախ առեւտրի ոլորտում ծառայությունների որակն առանձին դեպքերում նույնիսկ «բարձունքի» վրա է: Լինում են նաեւ տհաճ դեպքեր, բայց արդեն հազվադեպ: Այնպես որ երեւանցի վաճառողները ոչնչով չեն տարբերվում, ասենք, վրացի գործընկերներից:

Դիմեցինք առեւտրի մասնագետի: Նրա խոսքով՝ մանրածախ ցանցում աշխատանքը լարված է, անձնակազմը ջանք չի խնայում, աշխատավարձը ցածր է, ահա նյարդերը չեն դիմանում…

Իր հերթին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշել է, որ նման բողոքներով բազում քաղաքացիներ են դիմում: Կոպիտ պահվածք, գնած ապրանքը ետ վերցնելու մերժում՝ թեեւ օրենքով դա կարգավորվում է: Իսկ ահա սպասարկման կարգի հետ կապված միանգամայն անհասկանալի իրավիճակ: Այստեղ արդեն խանութի սեփականատերը պետք է հետաքրքրված լինի, որպեսզի սպասարկումը բարձր մակարդակի վրա լինի:

Անտաշը միշտ է անտաշ, անկախ նրանից գնորդ է նա, թե վաճառող: Սակայն հասարակությունը գործում է դրան դիմադրելու համար: Եւ ոչ միայն խանութներում, այլեւ նաեւ այլ վայրերում, որոնք սպասարկում են քաղաքացիներին: Քաղաքացիները նշում են, որ կյանքն առանց այդ էլ դժվարին է անտաշությամբ եւ գռեհիկությամբ բարդացնելու համար: