Shell էկոմարաթոնում՝ տեղաշարժման ամենատնտեսող միջոցների մրցույթում, հաղթանակ է տարել Ֆրանսիայից ուսանողների մի խումբ, որին հաջողվել էր ստեղծել մեքենա, որն ընդունակ է անցնել Երկրի հասարակածին հավասար հեռավորությունն ընդամենը 12 լիտր վառելիքով, հաղորդում է Vesti.ru-ը:
Ֆրանսիական Նանտ քաղաքի La Joliverie տեխնիկական քոլեջը Shell էկոլոգիական մարաթոնում հաղթում է արդեն 21 անգամ: Microjoule ռեկորդակիր-ավտոմեքենայի նախագիծը ֆրանսիացիները սկսել են դեռ 20 տարի առաջ եւ այդ ժամանակից ի վեր հետեւողականորեն կատարելագործել այն տարեց տարի, երբ ի վերջո, 2009թ. գրանցեցին վառելիքի տնտեսման՝ տրամաբանության մեջ չտեղավորվող բացարձակ ռեկորդ. մեկ լիտր բենզինով ավտոմեքենան կարողացել է անցնել 3771 կիլոմետր:
Նրանց նոր արդյունքը՝ մեկ լիտր բենզինով 3330 կիլոմետր, մի գլուխ բարձր էր 25 երկրներից մնացյալ ավելի քան 200 մասնակիցների խմբերի ցուցանիշներից:





























