«Հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը ոչինչ չի խանգարում, եւ մենք պետք է ավելի խորացնենք այն, քանի որ Հայաստանի տնտեսական հետագա զարգացումը կախված է հենց ռուսական շուկայից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք ռուսական կողմի հետ ե՛ւ ներմուծման, ե՛ւ արտահանման ուղղություններով։ Սակայն առավել ակտիվ իրականացվում է հայկական ապրանքերի արտահանումը Ռուսաստան։ Հայկական ապրանքների 99 տոկոսը իրացվում է ռուսական շուկաներում»,- նկատեց Ծառուկյանը։

Նշենք, որ Երեւանում հայ եւ ռուս փորձագետների մասնակցությամբ կայացել է կլոր սեղան «Հայ-ռուսական փոխգործակցություն եւ տարածաշրջանային խնդիրներ» թեմայով, որի ընթացքում էլ Գ. Ծառուկյանը զրուցել է լրագրողների հետ: