Ավստրիայի մարմնավաճառներն այսուհետ պարտավոր են եկամտահարկ վճարել:
Նկատի են առնվում մարմնավաճառները, որոնք հանդես են գալիս որպես վարձու աշխատողներ: Այդ կերպ, պետությունը կարող է համարվել խոշորագույն կավատը երկրում, հաղորդում է «Euromag»-ը՝ վկայակոչելով «Kurier»-ին:
Սեքս-ինդուստրիայի աշխատողներին հարկման են ենթարկել՝ չնայած նրան, որ աշխատող քաղաքացիների սովորական իրավունքները, ինչպես օրինակ աշխատանքային ժամի սահմանված նորմերը կամ տարեկան մրցանակները, նրանց վրա չեն տարածվում:
Սակայն եկամտահարկը կարեւոր է մարմնավաճառների համար, կարծում է ֆինանսների նախարարը՝ հավասարության սկզբունքի պահպանության ենթատեքստում. Ով ավելի շատ է աշխատում, նա պետք է պետական գանձարանին ավելի շատ վճարումներ կատարի:
Բացի այդ, հարկի անձնական հաշվարկը յուրաքանչյուր աշխատողի համար կօգնի վերահսկել մարմնավաճառների հարաբերությունները հասարակաց տների տերերի հետ:
Ավստրիայում, ինչպես նաեւ հարեւան Գերմանիայում, մարմնավաճառությունն օրինականացված է:





























