Sony-ն ներկայացրել է Xperia C3 սմարթֆոն, որի գլխավոր առանձնահատկությունը  5 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկն է՝ «փափուկ» լուսացոլքով, ինչպես անվանում են գովազդում: Սմարթֆոնի նպատակային լսարանը ինքնանկարի սիրահարներն են: Հիմնական տեսախցիկը 8 մեգապիքսելանոց է:

Xperia С3-ը պլաստիկ կորպուսի ունի, որը կարող է լինել սեւ, սպիտակ կամ բաց կանաչ: Սարքի հաստությունը 7,6 մմ է, քաշը՝ 150 գ: Կա նաեւ երկու SIM-քարտերով տարբերակ, փոխանցում է Vesti.ru-ն:

Սարքն ունի 5,5-մմ էկրան՝ HD թողունակությամբ, 1,2 գՀց հաճախականությամբ Qualcomm պրոցեսոր , 1 գբ հիշողություն, 8 գբ ներդրված հիշողություն:

Սմարթֆոնն ունի ծառայություններ, որոնք նախատեսված են ինքնանկարներ կատարելու եւ հետագա վերամշակման համար: AREffect ծրագիրը հնարավորություն է տալիս «սելֆի» նկարներին զվարճալի դետալներ հավելել: 

Սարքը վաճառքում կհայտնվի օգոստոսին, սակայն գինը դեռ չի նշվում: Կարելի է ենթադրել, որ այն 240 000 դրամից ցածր կլինի՝  T2 Ultra Dual-ին համարժեք: