Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը այսօր՝ օգոստոսի 8-ին, օգոստոսյան պատերազմի զոհերի հոգեհանգստի արարողությունից հետո, քարոզի ժամանակ զգուշացրել է բոլոր աբխազներին ու օսերին, որ եթե նրանք մնան առանց Վրաստանի. «շուտով կարող են այնպիսի ժամանակներ գալ, որ Աբխազիան եւ Ցխինվալի շրջանը այնտեղ լինեն, սակայն նրանց բնակչությունը (օսերը եւ աբխազները- NEWS.am ) այնտեղ չեն լինի»։

Ըստ Պատրիարքի, վրաց ազգը թույլ չի տա «Վրաստանի տարածքային ամբողջականության» փլուզումը, նա հույս է հայտնել, որ «Ռուսաստանի իշխանությունները իմաստուն ու հեռատես կգտնվեն եւ այս հակամարտությունները կլուծեն խաղաղ ճանապարհով»։

«Մենք շատ ենք հարգում Ռուսաստանին, ռուս ժողովրդին։ Մենք շատ ենք գնահատում իրենց մշակույթը, հոգեւորությունը, բայց , ես կցանկանայի ասել նրանց, որ Վրաստանի տարածքային ամբողջականության փլուզումը, մենք չենք թույլատրի, այս հարցում մենք միասնական ենք»,- ասել է Վրաստանի Պատրիարքը՝ Թբիլիսիում Սուրբ Երրորդության տաճարում։