Sony Xperia Z2 սմարթֆոնը, 6 շաբաթ ջրի մեջ մնալով, չի փչացել, հաղորդում է TechnoYouth պորտալը:
Հաղորդվում է, որ հեռախոսը կարող է աշխատել, եթե մոտ մեկ շաբաթ 1,5 մետր խորությամբ ջրի մեջ հայտնվի: Սակայն այս անգամ այն 42 օր շարունակ մնացել է 10 մետր խորության վրա, հաղորդում է Gazeta.ru-ը
Երբ այն դուրս են բերել եւ լիցքավորել, պարզվել է, որ հեռախոսը լրիվ գործունակ է: Այդուհանդերձ աղի ջուրը սմարթֆոնի արտաքին հատվածին քիմիական վնաս է հասցրել, ինչը, սակայն, չի ազդել հեռախոսի ընդհանուր աշխատանքի վրա:





























