Հնագետներն Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի գերեզման են հայտնաբերել, որի մասին նախկինում հայտնի չէր: Այս մասին տեղեկացրել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը:
Երկրի հյուսիսում գտնվող Ամֆիպոլիս գյուղի մերձակայքում շուրջ 500 մետր երկարությամբ հողե պատ են գտել, որը շրջապատված է գերեզմանոցով:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, հնագետները կարծում են, որ գերեզմանը մեր թվարկության IV դարին է պատկանում, սակայն չգիտեն, թե ով է այնտեղ թաղված:





























