Մարկ Դեյվիդ Չեպմենը, ով սպանել է Ջոն Լենոնին, 8-րդ անգամ մերժվել է վաղաժամկետ պայմանական ազատման հարցում, գրում է Daily News-ը։
«Հանձնաժողովը կարծում է, որ հիմա ազատվելու դեպքում դուք հավանաբար չեք կարող ապրել եւ մնալ ազատության մեջ՝ առանց օրենքը կրկին խախտելու», — ասված է վաղաժամկետ-պայմանական ազատման հարցերով հանձնաժողովի եզրակացությունում։
Բանտարկյալի ազատմանը դեմ է արտահայտվել սպանված երգչի այրին՝ Յոկո Օնոն։ Նա ասել է, որ մտահոգվում է իր եւ Լենոնի որդիների համար, նաեւ անհանգստություն է հայտնել Չեպմենի կյանքի համար, որը կարող է վտանգի ենթարկվել երգչի զայրացած երկրպագուների կողմից, փոխանցում է Gazeta.ru-ն։
Չեպմենի ազատման մասին հաջորդ դիմումը հնարավոր է ներկայացնել երկու տարի անց միայն։





























