Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգի հինդուիստական սրբավայրի մոտ տեղի ունեցած հրմշտոցից զոհվել է առնվազն տասը մարդ: Եվս մի քանի տասնյակ ուխտավոր վիրավորվել են:

Ըստ տեղի ոստիկանության` հրմշտոցը սկսվել է օգոստոսի 25-ին` առավոտյան ժամը հինգին, Չիտրակուտ տաճարների թաղամասում, որտեղ այդ պահին հավաքվել էին մի քանի հազար ուխտավորներ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: Չիտրակուտում են գտնվում Հնդկաստանի հինդուիստական կարեւորագույն սրբավայրերը, եւ խոշոր կրոնական միջոցառումների օրերին այնտեղ հավաքվում է հավատացյալների մեծ ամբոխ:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Մդհյա-Պրադեշ նահանգի մեկ այլ սրբավայրի մոտ տեղի ունեցած հրմշտոցի հետեւանքով զոհվել էր 115 մարդ: