Չորս բանտարկյալ են սպանվել Բրազիլիայի հարավային Պարանա նահանգի բանտում` ծագած ապստամբության հետեւանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը: Ըստ իշխանությունների ներկայացուցիչների` սպանվածներից երկուսը գլխատվել են:
Բանտի ղեկավարությունից դժգոհ առնվազն 700 բանտարկյալ ապստամբություն են բարձրացրել օգոստոսի 24-ի առավոտյան: Ներկայումս իշխանությունները բանակցություններ են վարում խռովարարների հետ, որոնք բանտի տանիքին որպես պատանդ են պահում երկու հսկիչի եւ մի քանի բանտարկյալի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























