Թեքսաս նահանգի Դալաս քաղաքից Քալիֆորնիայի Սան Դիեգո չվերթ իրականացնող 179 ուղեւորներով American Airlines ավիաընկերության օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Ֆինիքսում` ԱՄՆ ՀԴԲ-ի պահանջով, հայտնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Fox News հեռուստաալիքը:

Ըստ ՀԴԲ-ի հատուկ գործակալի` օդանավը վայրէջք է կատարել օգոստոսի 24-ի երկրորդ կեսին` Արիզոնա նահանգի «Ֆինիքսի Սքայ Հարբոր» միջազգային օդանավակայանում, ուր վերաուղարկվել էր անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառով: Մասնագետը չի նշել, թե ինչ վտանգի մասին է խոսքը:

Նշվում է, որ 362-րդ չվերթը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում եւ դիմավորվել տեղի իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Ներկայումս օդանավի ուղեւորները սպասում են օդանավի Սան Դիեգո մեկնելուն: