Շվեյցարիայի երկնքում բախվել են երկու թեթեւշարժիչային օդանավ: Վեց մարդ ծանր վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Գալենի եւ Տուրգուայի սահմանին: Ըստ իրավապահների տվյալի` բախվելուց հետո օդանավերից մեկը գետին է ընկել Սանկտ Մարգարետեն քաղաքի շրջանում:
Օդանավում գտնվող չորս ուղեւորները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մյուս օդանավի օդաչուին հաջողվել է մեքենան վայրէջքի բերել Զիթերդորֆ քաղաքի մերձակայքում: Օդանավի երկու ուղեւորները նույնպես լուրջ տուժել են:
Ներկայումս քննություն է սկսվել: Պարզվում են միջադեպի պատճառները:



























