Մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հրապարակել է նամակը, որը նա գրել էր գերության մեջ գտնվելիս: Նամակը հրապարակվել է լրագրողի ընտանիքի եւ ընկերների ֆեյսբուքյան էջում: «Ընտանիքիս եւ ընկերներիս մասին մտքերն ինձ տեղափոխում են այստեղից հեռու եւ իմ սիրտը լցնում ուրախությամբ», - գրում է Ֆոուլին:

Նամակում նա նաեւ հիշում է իր կյանքից տարբեր պահեր. մանկության տարիներին եղբայրների եւ քույրերի հետ խաղերը, հոր հետ խանութ գնալը, մոր հետ հեծանիվ քշելը: Ըստ լրագրողի` մի սենյակում իր հետ միասին պահել են եւս 17 մարդու:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանական MI5 եւ MI6 հատուկ ծառայությունները պարզել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մարդասպանի ինքնությունը: