Երկրորդ աշխարհամարտի տարիների օդանավը վթարի է ենթարկվել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում: Պատահարից տուժել են օդաչուն եւ ուղեւորը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Ավիապատահարը տեղի է ունեցել Դելտա քաղաքի օդանավակայանում: Օդանավը, որի տեսակը պարզվում է, թռիչքի ժամանակ չի կարողացել բարձրություն հավաքել եւ ընկել է: Ըստ բժիշկների` երկու տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Կանադայի օդային տրանսպորտի անվտանգության վարչության մասնագետները քննություն են անցկացնում:





























