Բաղդադում գտնվող Իրաքի ազգային թանգարանը նորոգումից հետո վերաբացվել է: Այնտեղ երկու նոր մեծ սրահ են բացել, որտեղ բնական մեծությամբ մարդկանց պատկերող ինքնատիպ արձաններ են ներկայացված: Այս ցուցանմուշները թվագրվում են մ.թ.ա. 312-139թ.թ.:

Արձանները բերել են Իրաքի հյուսիսային Էլ-Խադր հնագույն քաղաքից: Չնայած պատմական հուշարձանների մեծ մասը ոչնչացվել է ծայրահեղականների կողմից, մի քանի հարյուր արձաններ հրաշալի պահպանվել են:

Ցուցանմուշներից ամենաարժեքավորն Էլ-Խադրի Սանատրուկ 1-ին թագավորի արձանն է: Այն քանդակված է՝ ձեռքին արմավենու մեծ ճյուղով եւ գլխին՝ մեծ արծվով: Ըստ Canada.com-ի, բազմաթիվ արձաններ հելլենական ժամանակաշրջանին են պատկանում: Դրանցից մեկը պատկերում է Հերակլեսին, ձեռքին՝ առյուծի մորթի եւ գավազան:

Travel.ru-ի փոխանցմամբ, Իրաքի ազգային թանգարան կարելի է այցելել նախապես գրանցվելու դեպքում: