Բրազիլիայի իշխանությունները հայտնում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել կալանավորների հետ, որոնք օգոստոսի 24-ի առավոտյան ապստամբություն էին բարձրացրել երկրի հարավային Կասկավել քաղաքի բանտում:

Իշխանությունները հայտնել են, որ շուրջ 800 կալանավորի կտեղափոխեն նույն նահանգում տեղակայված այլ վայր: Իրենց հերթին կալանավորները խոստացել են բաց թողել ավելի վաղ պատանդ վերցրած բանտապահներին:

Հիշեցնենք, ապստամբները չորս կալանավորի սպանել, եւս մի քանիսին վիրավորել էին: Զոհերից երկուսը գլխատվել էին, մյուսներին տանիքից էին նետել: Հաղորդվում է, որ կալանավորները դժգոհ էին բանտային պայմաններից, այդ թվում՝ սննդից: