Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում սողանքի հետեւանքով զոհերի թիվը հասել է 70-ի: 18 մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով  Agence France-Presse-ը:

Մեկ շաբաթ առաջ Հիրոսիմայում տեղատարափ անձրեւներ էին սկսվել՝ հանգեցնելով ավերիչ սողանքների: Ըստ աղբյուրի՝ կորածներին փրկելու հույս կա:

Տասնյակ տներ ավերվել են ու մնացել տոննաներով քարերի տակ: Փրկարարական գործողությանը մասնակցում է մոտ 3 հազ. ոստիկան, հրշեջ եւ զինվոր:

Ավելի վաղ հաղորդվել էր 50 զոհի եւ 38 անհետ կորածների մասին: